Յուլիսի 28-ից 30-ը Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Ս. Թադէոս Առաքեալի վանքի ուխտագնացութիւնը
Յուլիսի 28-ից 30-ը Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Ս. Թադէոս Առաքեալի վանքի ուխտագնացութիւնը

Յուլիսի 28-ից 30-ը Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Ս. Թադէոս Առաքեալի վանքի ուխտագնացութիւնը

 Յուլիսի 28-ից 30-ը Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Ս. Թադէոս Առաքեալի վանքի ուխտագնացութիւնը, որին մասնակցում էր նաեւ Իսլ. խորհրդարանու Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:
Ուխտագնացութեան շրջանակներում Արա Շահվերդեանը մասնակցեց հոգեհանգստեան կարգի՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում զոհւած հայ նահատակների յուշարձանի մօտ, որն մատուցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը:

Պատգամւորը մասնակցեց Սուրբ Սանդուխտ Կոյսի վերանորոգեալ մատուռի վերաօծման արարողութեանը, այնուհետեւ վանքի վերանորոգեալ ձիթհանի հանդիսաւոր բացմանը եւ իր հերթին բարձր գնահատեց տկն. Շեռլի Ա.-ի և իր գործընկերների, ձիթահանի վերանորոգման գործընթացին:


 3

 


Նա նաեւ մասնակցեց ԻՒՆԵՍԿՕ-ի «ո՛չ քարեղէն իրեր»-ի գրանցման ցուցահանդէսի բացման արարողութեանը:
Ուրբաթ՝ յուլիսի 29-ին, պատգամաւորը ներկայ գտնւեց վանքում ընթացող Գեղարւեստական ծրագրին:


30 յուլիսին, վանքի մօտակայքում կայացաւ պաշտօնական հանդիպում, որին ներկայ էին Արա Շահվերդեանը, Սրբազան Հայրը, Թեմական խորհրդի, Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի անդամները, Իրանի եկեղեցիների պահպանման պետական կենտրոնի տնօրէն Շերլի Աւետեանը:

Հանդիպմանը ժամանեցին նաեւ Չալդրանի կուսակալը, Արեւմտեան Ատրպատականի Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուները, Մշակութային ժառանգութիւնների տնօրէնութիւնը, գնդապետների, ապահովական մարմնի պատասխանատուների, Ատրպատականի Արեւելեան նահանգի Իսլամական մշակոյթի տարածման կենտրոնի տնօրէնի եւ պետական այլ անձնաւորութիւնների: Հանդիպմանը ներկայ գտնւեցին հիւրաբար վանքում գտնւող, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արսէն Աւագեանը:
Եւ արդէն յուլիսի 30-ին, ուխտագնացութեան վերջին օրը, Ս. Թադէի վանքի տաճարում եպիսկոպոսական հանդիսաւոր սուրբ պատարագին, որից յետոյ պատգամաւորը նաեւ մասնակցեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Նորօրհնեալ Միւռոնով Ջրօրհնէքի արարողութեանը:


4

5

Հաղորդակցւել Արա Շահվերդեանի հետ հէնց հիմա

Ներկայացրէք Ձեր տեսակէտը: Ուղէք հարցեր ու ստացէք խորհրդատւութիւն:

Հանրային հաղորդակցութիւն