Այցելութիւն՝ Արեւմտեան Ատրպատական նահանգի հանրային գրադարան
Այցելութիւն՝ Արեւմտեան Ատրպատական նահանգի հանրային գրադարան

Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն, Ատորական համայնքի պատգամաւոր Շարլի Էնւիեէ Թեքիեէն եւ հանրային Գրադարանների բարեգործական հիմնադրամի անդամ Սաքօ Մեջնունեանսը, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ այցելել են Արեւմտեան Ատրպատական նահանգի հանրային, կենտրոնական գրադարան:

Այցելութեանն անդրադարձ է կատարւել գրադարանի խնդիրներին, հարցերին եւ լուծման ուղիներին, մասնաւորապէս, 1402 թւականի բիւջէի նախագծի եւ Կառավարութեան զարգացման ծրագրերի ուղղութեամբ:

Արա Շահվերդեանը նշել է, որ գրադարանները կարեւոր դերակատարութիւն ունեն՝ Իրանի ինքնատիպ եւ հարուստ մշակոյթի զարգացման, ընտանիքի ինստիտուտի ամրապնդման եւ ժողովրդի գիտակցութեան մակարդակի բարձրացման ուղղութեամբ:

Նա նաեւ շեշտել է, որ գրադադարանների համալրումը կարող է նպաստել այցելուների կրթութեանը եւ զարգացմանը, հետեւաբար յանգեցնելով տարբեր խնդիրների եւ հարցերի կարգաւորմանը:

Հաղորդակցւել Արա Շահվերդեանի հետ հէնց հիմա

Ներկայացրէք Ձեր տեսակէտը: Ուղէք հարցեր ու ստացէք խորհրդատւութիւն:

Հանրային հաղորդակցութիւն